Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
27/06/2025 15:57
Կիսվել

ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ

Հունիսի 27-ը՝ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն է։ Մեր երկրում ՄՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին ոլորտների զարգացման գործում: Հայաստանյան բանկերը հանդիսանում են ՓՄՁ ֆինանսավորման հիմնական աղբյուրը․ միայն 2024թ․-ին  ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ։ 

ՓՄՁ վարկավորման ուղղությամբ առաջատար դիրքեր ունենալն արտահայտված է նաև ԱրարատԲանկի տեսլականում։ Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ։ 

Միկրո, փոքր և միջին բիզնեսի (ՄՓՄՁ) վարկավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը։ Վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրվել է կայուն աճ՝ արտահայտված ինչպես պորտֆելի ծավալների, այնպես էլ սպասարկվող հաճախորդների քանակի աճով։

  • ՄՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2022թ․-ին կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ,
    2023թ․՝ 25.3 մլրդ ՀՀ դրամ (20% աճ), իսկ 2024-ին՝ 26.4 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով լրացուցիչ 4.5% աճ նախորդ տարվա համեմատ։
  • ՄՓՄՁ հաճախորդների քանակը 2022թ․-ին եղել է 1,061,
    2023թ․՝ 1,286 (21.2% աճ), իսկ 2024-ին՝ 1,342, ինչը կազմում է 4.4% աճ նախորդ տարվա համեմատ։

«Ներկայում մեր ՄՓՄՁ հաճախորդների ընդհանուր թվի մոտ 33.6%-ը կազմում են կին տնտեսվարողները, ինչը կարևոր ցուցանիշ է բիզնեսի ներառականության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ներդրել ենք հատուկ վարկային պրոդուկտներ, որոնք ուղղված են կին և երիտասարդ ձեռնարկատերերի գործունեության խթանմանը»,- նշում է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։

Այս ծրագրերի շրջանակում կիրառվում է ապահովման միջոցների ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի բիզնեսների հասանելիություն ունենալ ֆինանսավորմանը։

Բացի այդ, ԱրարատԲանկն ակտիվորեն զարգացնում է կանաչ վարկավորման ուղղությունը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես պատասխանատու բիզնեսների զարգացումը և ներդրումները բնապահպանական նախագծերում։

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։

«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։

Շնորհավորում ենք այն բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են մեզ։ Ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել իրենց բիզնեսները հաջողելու և մեծ հաշվով, միասին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում։   

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2