Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Փոխիր վերաբերմունքդ, ջերմացրու աշխարհը
28/06/2025 16:27
Կիսվել

Փոխիր վերաբերմունքդ, ջերմացրու աշխարհը

Հայացք ներառականությանը՝ արվեստի միջոցով 

Կոտրել կարծրատիպերը, մերժել անտարբերությունը, լինել լավատես և համախմբված՝ անկախ հանգամանքներից․ «Փարոս» երգչախումբն ավելի քան երեք տասնամյակ տարբեր հարթակներից, այդ թվում՝ միջազգային բեմերից, այս ուղերձն է հղում հասարակությանը: Ընկալումներն ու աշխարհը փոխելու հերթական նախաձեռնությունն իրականացվել է Տավուշում՝ ֆլեշմոբի ձևաչափով: Տեսանյութ

«Փարոսն» իր տեսակի մեջ եզակի է՝ ներառական: Երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Թեև տարբեր են հնարավորություններով, բայց միասնական՝ նպատակներով և դրանք իրականացնելու կամքով: Այստեղ երաժշտությունը ոչ միայն հոգեբանական ռեաբիլիտացիա ապահովելու միջոց է, այլև կամուրջ՝ ներառականություն ապահովելու հարցում: «Փարոսում» լսելի, հարգված և ինքնավստահ են բոլորը: Ստեղծագործական հաջողված ճանապարհ են անցել և այդ ճանապարհին հային ու հայկականությունը ճանաչելի դարձրել տարբեր միջավայրերում: Համոզված են՝ երբ միջավայրում կա փոխըմբռնում և միմյանց աջակցելու պատրաստակամություն, ցանկացած նպատակ իրագործելի է, հաջողությունը՝ երաշխավորված:

««Փարոս» կամերային երգչախմբի առաքելությունն է հայ մշակութային ժառանգությունն արժանապատվորեն ներկայացնել միջազգային հարթակներում և մեր օրինակով ոգեշնչել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ապրել լիարժեք, անկախ և ստեղծարար կյանքով։ Viva ընկերության երկարամյա աջակցության շնորհիվ մենք հասել ենք զգալի ստեղծագործական աճի, հաղթել հեղինակավոր մրցույթներում և շարունակաբար ամրապնդում ենք ներառականության գաղափարը թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Այսօրվա ֆլեշմոբը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին։ Եթե ունես կամք և հավատում ես ուժերիդ, ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել»,-ասել է «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոսը» մեծ ճանաչում ունի երկրում: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոսը» կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի և արտերկրի (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան) մեծ բեմերում՝ դրսևորելով բարձր պրոֆեսիանոլիզմ և խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոսն» իր օրինակով լիարժեք ապրելու և ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է, այլև ապրեցող ուժ:

2011 թվականից հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ Viva-ն, եղել է  «Փարոսի» գլխավոր գործընկերը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2