
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 28,8 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների առևտուրը կրճատվել է շուրջ 17,7%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ավտոմեքենաների առևտրի ծավալը մեր երկրի ընդհանուր առևտրի շրջանառության մեջ կազմել է 3.8%:
Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշն իր մեջ ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը: