ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 36 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 68 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված վարկերի ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերն ավելացրել են դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար: