Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Viva-ն նշել է գործունեության 20-ամյակը
01/07/2025 22:18
Կիսվել

Viva-ն նշել է գործունեության 20-ամյակը

Հուլիսի 1-ին Viva-ն նշել է հիմնադրման 20-րդ տարին: Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ընկերության աշխատակիցներ և գործընկերներ:

Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրել է ընկերության վերափոխումը՝ բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական և թվային առաջատար՝ սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրել է զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։

«Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը՝ առաջին զանգին հաջորդող երկու տասնամյակ անց. զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%: Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2,3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ: Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը»,- նշել է Սոկոլովը:

Կոնստանտին Սոկոլովն ընդգծել է՝ Viva-ն ոչ միայն զարգացնում է տեխնոլոգիական ենթակառուցվածքները, այլև ակտիվորեն ներդրումներ է կատարում սոցիալական նախաձեռնություններում՝ ամրապնդելով Հայաստանի մրցակցային առավելություններն ու զարգացնելով հասարակության տարբեր ոլորտները: «Հաջորդ երեք տարիների ընթացքում 5G ցանցի և ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Viva-ն նախատեսում է ներդնել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել առաջընթաց և նոր հնարավորություններ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար», – ասել է պարոն Սոկոլովը։

Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձել է ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը: «Viva-ն հասկանում է հեռահաղորդակցության կարևորությունը թե՛ որպես տեխնոլոգիա, թե՛ որպես անվտանգության և հարմարավետության հիմք: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, իսկ մեր մրցակիցներին՝ արժանապատիվ մրցակցության համար», – ասել է Տիգրան Գասպարյանը: Նա նաև ազդարարել է Viva-ի հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված լայնածավալ ներդրումների մասին: «Այս տարի ընկերությունում մեկնարկում է աննախադեպ ներդրումային ծրագիր՝ ուղղված ընկերության հետագա դիվերսիֆիկացմանը՝ ներառյալ ֆիքսված և բջջային կապի թվային կոնվերգենտային լուծումների զարգացումը։ Մեր նպատակն է ապահովել Viva-ի տրամադրած բոլոր ծառայությունների բարձր որակը, մատչելիությունն ու մարդակենտրոնությունը։ Մենք պատասխանատվություն ունենք երկրի թվային ապագայի համար և վստահորեն շարժվում ենք առաջ»։

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում: Գլխավոր տնօրենը նաև կարևորել է այն, որ տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար:

«Viva-ն կորպորատիվ կառավարման և բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է: Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ՝ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ՝ նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար»,- ասել է Ավետիսյանը: «Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց՝ շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, և այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի: Նորարարությունների կիրառումը տեխնոլոգիաների կամ լուծումների տեսքով մշտապես եղել է Viva-ի գործունեության անբաժանելի մասը»:

Viva-ն էական ներդրում ունի Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման գործում: Ընկերությունը ներդրել է արտադրողականության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական ներդրումների և բիզնես բարեվարքության նոր մշակույթ՝ օրինակ ծառայելով բազում կազմակերպությունների համար: Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ոլորտը կարգավորող պետական գերատեսչություններին ու մարմիններին՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովման և կառուցողական համագործակցության համար։

«Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ 20 տարվա այս ուղին մեզ հետ անցնելու և մեզ վստահելու համար։ Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին՝ իրենց անսահման նվիրվածության, գիտելիքը ծառայեցնելու և մեր առաքելությանը հավատարմության համար», – եզրափակել է Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են նաև այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Եզրափակիչ խոսքում Ավետիսյանը վերահաստատել է Viva-ի առաքելությունը՝ շարունակելու առաջնորդել նորարարությամբ, ներդրումներ կատարել մարդկային կապիտալում և նպաստել ավելի մրցունակ Հայաստանի կառուցմանը։

Տոնական օրն ավարտվել է Դիանա Աբգարի անվան այգում («Սիզընս» այգի) հայտնի հայ արտիստների մասնակցությամբ մեծ համերգով։ Երեկոյի գլխավոր հյուրն էր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92