Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ ՏԱՍՆԱՄՅԱ ՀԱԳԵՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է»
09/07/2013 10:32
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ ՏԱՍՆԱՄՅԱ ՀԱԳԵՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է»

Երեւանում մեկնարկել է հոբելյանական՝ 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի  է ունեցել Ազգային օպերային թատրոնում: Այնուհետև մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում բացվել է Շարլ Ազնավուր անվանական աստղը:

Փառատոնի մեկնարկը ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին 

«Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ:

Շատ կարևոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբանին և պահապանել ու խորացնել փառատոնի կարևոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը»:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2