
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը: