
Սաուդյան Արաբիան օգոստոսին զգալիորեն կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար
Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։
Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:
Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։