Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
10/07/2013 14:08
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը պարգևատրում է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած իր հաճախորդներին: Այսօր՝ հուլիսի 10-ին, Բանկի գլխավոր գրասենյակում կայացավ 2012 թվականի արդյունքներով առևտրի ֆինանսավորման ծառայությունների ոլորտի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Նա նշեց, որ մրցանակաբաշխությունը նպատակ ունի հաղթողների օրինակով խրախուսել մյուսներին ևս օգտվել առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային ծառայություններից և դրանց ընձեռած շահավետ հնարավորություններից: Միևնույն ժամանակ, Թիես Քլեմենցը վստահեցրեց, որ Էյչ-Էս-Բի-Սի բանկի 148 տարվա փորձն ու աշխարհագրական սփռվածությունը Բանկին հնարավորություն է տալիս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն հայաստանյան ընկերություններին, որոնց առևտրային գործունեությունը հատում է Հայաստանի Հանրապետության սահմանները:

Լավագույն հաճախորդներին մրցանակները հանձնեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը:

Մրցանակների արժանացան հետևյալ ընկերությունները.

ALFA PET LLC. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Միջազգային Առևտրի Մրցանակ

ALFA PET ՍՊԸ-ն ակտիվորեն ներգրավված է միջազգային առևտրի մեջ` ներմուծելով և արտահանելով Չինաստանից, Կորեայից, Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից: Անցյալ տարի ընկերությունը կատարել է կապիտալ ներդրումներ` օգտվելով Հայաստանում և Շվեյցարիայում գործող Էյչ-Էս-Բի-Սի-ների ծառայություններից, ինչը հնարավորություն է ընձեռել հաճախորդին նվազեցնել իր ֆինանսական ծախսերը մինչև 30%-ով:

PIRALYAN LLC. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Նորարարական Առևտրի Մրցանակ

PIRALYAN ՍՊԸ-ն հիմնադրել է կոշիկի նորարական ֆաբրիկա Հայաստանում: Ողջ սարքավորումները և արտադրական գծերը ներմուծվել են Իտալիայից՝ երկու երկրներում գործող Էյչ-Էս-Բի-Սի-ների աջակցությամբ: Ընկերությունն օգտվել է Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիվի առաջադեմ և շահեկան սխեմայից, ինչպես նաև արտերկրյա մատակարարի հետ Էյչ-Էս-Բի-Սի-ի վարած բանակցություններից:

MENTOR GRAPHICS DEVELOPMENT SERVICES CJSC. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Լավագույն նորեկ հաճախորդ  

MENTOR GRAPHICS DEVELOPMENT SERVICES ՓԲԸ-ն էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ծրագրերի առաջատարն է: Այս ընկերությունը հնարավորություն է ընձեռում այլ ընկերություններին մշակելու կատարելագործված էլեկտրոնային արտադրանք ավելի արագ և նվազ ծախսատար եղանակներով: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և ԱՄՆ-ի գրասենյակները աջակցել են հաճախորդին կնքելու գրասենյակային տարածքների վարձակալության նոր պայմանագիր՝ ընկերության աշխատանքների համար առավելապես հարմար պայմաններ ապահովելու նպատակով:

GOLDEN GRAPE ARMAS LLC. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ

GOLDEN GRAPE ARMAS LLC հիմնադրել է գինու-կոնյակի նորարական գործարան Հայաստանում: Մեքենա-սարքավորումների և արտադրական գծերի ողջ պարկը ներմուծվել է Իտալիայից և կրկին Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և Էյչ-Էս-Բի-Սի Իտալիայի աջակցությամբ: Ընկերությունը փոխառել է նաև արտասահմանյան գինեգործության առաջատար տեխնոլոգիաները` բարձրորակ խմիչքներ արտադրելու և միջազգային շուկաներ արտահանելու համար:

EUROTERM LLC. Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – ԳՐԱՆ ՊՐԻ

EUROTERM ՓԲԸ-ն ներգրավված է սննդի և հյութերի վերամշակման ոլորտում: 2012 թվականի առևտրի ֆինանսավորման խոշորագույն հաճախորդն է: Ընկերությունն օգտվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկերի ծառայություններից Եվրամիության և Ասիայի երկրներում՝ կիրառելով ապագային ուղղված կանխիկ հոսքերի կառավարման առաջադեմ լուծումներ: Անցյալ տարի ընկերությունը վերազինել է մրգերի և բանջարեղենի մշակման գործարանը՝ միջոցներ ներդնելով Եվրոպայից Հայաստան բերված նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մեջ: Եվրոթերմի արտադրանքը մեծ ճանաչում ունի ՌԴ-ում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, բազմաթիվ եվրոպական երկրներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Վրաստանում և այլ երկրներում: 

Նշենք, որ այսօր Էյչ-Էս-Բի-Սի-ն միջազգային առևտրի ֆինանսավորման առաջատարն է աշխարհում` եկամուտների գծով ունենալով 10% շուկայական մասնաբաժին: Էյչ-Էս-Բի-Սի-ին հասանելի է  ողջ միջազգային առևտրի 77%-ը: 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11