Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
09/07/2025 13:35
Կիսվել

Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը

Converse Mobile-ում հաճախորդներին համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու նկատառումով զգալիորեն ընդլայնվել է հավելվածում հասանելի ծառայությունների ցանկը և հնարավորությունները: Մասնավորապես.

  • Այսուհետ անմիջապես հավելվածից կարող եք բարձրացնել C360 փաթեթի դասը և օգտվել ավելի ընգրկուն և Ձեր կենսակերպին համապատասխան ծառայություններից և հատուկ առաջարկներից: 

Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։ 

  • Ավելացվել է Զվարթնոց օդանավակայանի ծառայությունների վաուչերների ձեռքբերման հնարավորությունը: Մասնավորապես.
  • Fast Track ծառայություն. Հիանալի առաջարկ է նրանց համար, ովքեր օդանավակայանում մտադիր են օգտվել արագ անցման հնարավորությունից, 
  • Business Lounge & Fast Track ծառայություն. տրամադրվում է միաժամանակ Fast Track անցման և Converse Business Lounge սրահ մուտքի հնարավորություն թռիչքի սպասելու ընթացքն ավելի հարմարավետ դարձնելու համար,
  • VIP Lounge ծառայություն. հնարավորություն է տալիս մուտք գործել Զվարթնոց օդանավակայանի VIP սրահ: 

Վաուչեր ձեռքբերել կարելի է՝ հավելվածում մուտք գործելով «Վճարումներ և փոխանցումներ», «Վճարումներ», «Զվարթնոց», ապա՝ ընտրելով անհրաժեշտ ծառայությունը:

Վաուչերը Ձեզ կուղարկվի Բանկում գրանցված էլ․ փոստով և հասանելի կլինի հավելվածում՝ «Անձնական էջ», «Իմ վաուչերները» բաժնում։ 

  • Կարող եք դիտել Converse Mobile-ին կցված այլ բանկերի քարտերի մնացորդները՝ հավելվածում մուտք գործելով «Իմ պրոդուկտները», «Կցված քարտեր», ապա ընտրելով քարտը և սեղմելով «Ցուցադրել մնացորդը»։
  • Quick Actions. Այս ֆունկցիան օգնում է առանց հավելվածը բացելու արագ հասանելիություն ստանալ ամենահաճախ օգտագործվող ծառայություններին: Դրանից օգտվելու համար բավարար է սմարթֆոնի էկրանին սեղմած պահել հավելվածի լոգոն, ապա բացված էջում ընտրել ծառայությունը՝ 
  • Փոխանցում քարտին,
  • Փոխանցում ընկերոջը, 
  • Ավտոկայանատեղիի վճարում։ 
  • Թարմացվել է գույքահարկի վճարման ինտերֆեյսը, ինչի արդյունքում հաճախորդները կարող են. 
  • Կատարել գույքահարկի պարտավորությունների պարզ որոնում և ընտրություն,
  • Վճարում կատարել մեկ քայլով, որի արդյունքում խմբային վճարման դեպքում յուրաքանչյուր գույքի համար ձևավորվում է առանձին անդորրագիր։ 
  • Անվտանգության ապահովման նպատակով PIN կոդի փոփոխության ժամանակ ավելացվել է OTP-ի մուտքագրման պահանջը:
  • Իսկ Ձեր ֆինանսների անվտանգությունը կապահովվի «trusted device»-ի շնորհիվ. սա գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը Բանկի համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի և ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու և Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Ձեր Converse Mobile:

Բանկում նշել են, որ հավելվածի թարմացումները լինելու են շարունակական և միտված են լինելու հավելվածի օգտատերերին թվային համապարփակ ծառայությունների մատուցմանը լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու նպատակով։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2