Բիզնես

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00-2.00
OIL:  BRENT - 68.91-1.78 WTI - 66.87-2.11
COMEX:  GOLD - 3344.90+0.62 SILVER - 37.79+3.00
COMEX:  PLATINUM - 1416.20+2.30
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 146.99+0.50 EUR/GBP - 1.1679-0.46
FOREX:  EUR/USD - 1.1679-0.46 GBP/USD - 1.3559-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.94+1.69
STOCKS US: DOW JONES - 44650.64+0.43 NASDAQ - 20630.67+0.09
STOCKS US: S&P 500 - 6280.46+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.36-0.44 TOPIX - 2812.34-0.56
STOCKS CHINA:  HANG SENG - 24028.37+0.57 SSEC - 3509.68+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8975.66+1.23 CAC40 - 7902.25+0.30
STOCKS EUR:  DAX - 24456.81-0.38
10/07/2025  CBA:  USD - 383.74-0.08 GBP - 521.81+0.47
10/07/2025  CBA:  EURO - 450.05+0.94
10/07/2025  CBA:  GOLD - 40716-188 SILVER - 451.43-2.38
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը՝ 4 տրիլիոն դոլար արժողությամբ 
11/07/2025 12:54
Կիսվել

Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը՝ 4 տրիլիոն դոլար արժողությամբ 

Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի։

Ընկերության բաժնետոմսերն աճել են մինչև 2.4%՝ հասնելով 164 դոլարի մեկ բաժնետոմսի համար՝ օգտվելով արհեստական բանականություն (AI) սնուցող տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկից։

ԱՄՆ-ում տեղակայված Nvidia-ն առաջին անգամ հասել է 1 տրիլիոն դոլար շուկայական արժեքին 2023-ի հունիսին, իսկ դրանից հետո շեշտակի աճել է։

Wedbush Securities ընկերության տեխնոլոգիական վերլուծաբան Դեն Այվսը իր գրառման մեջ նշել է, որ սա պատմական պահ է Nvidia-ի համար։

«Nvidia-ն այս ոլորտում միակ լուրջ խաղացողն է. իրենց չիպերը նոր սերնդի ոսկին ու նավթն են: Աշխարհում կա միայն մեկ ընկերություն, որը հանդիսանում է AI հեղափոխության հիմքը, և դա Nvidia-ն է», – գրել է փորձագետը:

IDram

Ապրիլին Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էր, երբ գլոբալ շուկաները տատանվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմի սրման ֆոնին։ Թեև այդ քաղաքական ռիսկերն ամբողջությամբ չեն վերացել, ընկերության բաժնետոմսերն, այնուամենայնիվ, կայուն աճել են՝ հասնելով նոր պատմական գագաթնակետին։

Ութ տարի առաջ Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը կազմում էր ներկայիս արժեքի նույնիսկ 1%-ից էլ քիչ, իսկ ընկերության աճը հիմնականում պայմանավորված էր AMD-ի հետ մրցակցությամբ՝ լավագույն գրաֆիկական քարտեր արտադրելու համար։

Վերջին շրջանում Nvidia-ի ցնցող աճը պայմանավորված է գեներատիվ AI մոդելների, ինչպես օրինակ ChatGPT-ի, սնուցման համար նախատեսված չիպերի պահանջարկով։

Այս աճը մեծացրել է նաև գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանի ճանաչվածությունը։ Մարկ Ցուկերբերգը նրան կոչել է «տեխնոլոգիական աշխարհի Թեյլոր Սվիֆթ», իսկ Թայվանում Հուանին երկրպագուները հանդիպում են ինչպես ռոք աստղի։

Nvidia-ի արժեքի շարունակական աճը վկայում է, որ Ուոլ Սթրիթը հավատում է AI-ի ապագային, նույնիսկ Թրամփի տնտեսական քաղաքականության շուրջ ստեղծված անկայունության պայմաններում։

Ընկերությունը 2025 թվականի առաջին եռամսյակում հայտնել է 44.1 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 69%-ով ավել է նախորդ տարվա համեմատ, ինչպես նաև մեկ բաժնետոմսի դիմաց 81 ցենտ շահույթ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.74
-0.08
Եվրո (EUR)
450.05
+0.94
Ռուբլի (RUR)
4.9299
+0.0179
Լարի (GEL)
141.25
-0.03
40716
-188
Արծաթ
451.43
-2.38