
Բրազիլիայի նախագահը մտածում է ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի սահմանման մասին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ուսումնասիրում է պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրք սահմանելու որոշման:
Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սիդոն Պալմեյրան հայտնել է, որ նախագահն առայժմ չի պատրաստվում կապ հաստատել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ, քանի որ Վաշինգտոնից պաշտոնական ծանուցում չի ստացել։
Պալմեյրան նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը որակել է որպես «Բրազիլիայի ինքնիշխանությունը խաթարող քայլ»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի այս քայլը «չի ազդի երկրի ինստիտուտների անկախության վրա»։