Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԲԼՈԿԻ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ  ԱՐՉԻԼ ՄԱԳՐԱԴՁԵՆ
11/07/2013 14:58
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԲԼՈԿԻ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՉԻԼ ՄԱԳՐԱԴՁԵՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:

Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության և իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում, ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. «Ողջունում եմ Արչիլին մեր ընկերությունան համար նոր` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: Մաղթում եմ նրան և նրա թիմին բազմաթիվ հաջողություններ բջջային կապի շուկայում, քանի որ բջջային սեգմենտը մեր բիզնեսի համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն: Համոզված եմ, որ տարբեր երկրների հեռահաղորդակցության շուկաներում ձեռք բերված հարուստ փորձը Արչիլին հնարավորություն կընձեռի կիրառել լավագույն միջազգային բիզնես մոդելները Հայաստանում»:

Արչիլ Մագրաձեի  կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999թ.-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է  9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից  մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:

2006թ.-ին Արչիլ Մագրաձեն միացել է Mobitel  վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ.-ից մինչև 2008թ.-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ.-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

2010թ.-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել է Unitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է  Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվել է կրկնապատկել ընկերության վաճառքները և եկամուտները, իսկ 2012թ.-ին նա նշանակվել է Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

Արչիլ Մագրաձեն ամուսնացած է, ունի 4 երեխա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2