Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
BANA Angels. մեկնարկել է Angel Training դասընթացի հայտադիմումների ընդունման գործընթացը
15/07/2025 12:34
Կիսվել

BANA Angels. մեկնարկել է Angel Training դասընթացի հայտադիմումների ընդունման գործընթացը

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը մեկնարկում է Angel Training դասընթացը՝ ստարտափների աջակիցների հաջորդ սերնդին անհրաժեշտ գիտելիքներ ապահովելու նպատակով:

BANA Angels-ը պաշտոնապես մեկնարկել է Angel Training դասընթացի հայտադիմումների ընդունման գործընթացը: Այս դասընթացը, որն արդեն երրորդ տարին է իրականացվում BANA Angels-ի կողմից, ինտենսիվ, գործնական նախաձեռնություն է, որի նպատակն է հրեշտակ ներդրողների հաջորդ սերնդին նախապատրաստել՝ վաղ փուլի ստարտափների ֆինանսավորման աշխարհում հաջողությամբ կողմնորոշվելու համար։

Ծրագիրը հարմարեցված է սկսնակ հրեշտակ ներդրողների, բիզնես առաջնորդների և նորարարության սիրահարների համար: Մասնակիցները արժեքավոր գիտելիքներ կստանան ստարտափների գնահատման, ուսումնասիրությունների անցկացման, իրավական շրջանակների ըմբռնման և ներդրումային պորտֆելների կառավարման վերաբերյալ՝ միաժամանակ սովորելով փորձառու տեղական ներդրողներից և հատուկ հրավիրված միջազգային փորձագետից։

Բացի այդ, լավագույն երեք մասնակիցները կընտրվեն՝ մասնակցելու հաջորդող եվրոպական հրեշտակ ներդրողների ուսուցման ծրագրին, որը կապահովի գործնական փորձ և գլոբալ հեռանկար հրեշտակային ներդրումների վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը BANA Angels-ի ավելի լայն առաքելության մի մասն է՝ խթանելու ստարտափ և ներդրումային էկոհամակարգը Հայաստանում։ Կարողությունների զարգացման և համայնքի ներգրավվածության միջոցով BANA-ն նպատակ ունի ստեղծել հնարավորություններ և՛ ներդրողների, և՛ ստարտափների համար՝ միասին զարգանալու
համար։

Նախաձեռնությունը իրականացվում է՝ Գերմանիայի Դաշնության կողմից հանձնարարված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրի աջակցությամբ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 21-ն է։  Տեղերը սահմանափակ են։

Լրացուցիչ տեղեկատվության կամ դիմելու համար այցելեք՝ https://forms.gle/rJ4hVz7ngUv2QUf58 կայքը։

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը ներդրողների, ձեռներեցների և ղեկավարների ցանց է Հայաստանից և արտերկրից, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել ստարտափ ընկերություններում: Բացի կապիտալից, անդամները բերում են իրենց փորձը և կապերը՝ ազդելու այն ստարտափների հաջողության վրա, որտեղ նրանք ներդրումներ են կատարում:

Միավորելով կայացած բիզնես առաջնորդներին ամբողջ աշխարհից և կապելով նրանց խոստումնալից ստարտափներին՝ BANA Angels-ը արժեք է ստեղծում ինչպես ներդրողների, այնպես էլ ձեռնարկատերերի համար: BANA Angels-ը ներդրում է կատարել 35 ստարտափում, և գրանցել այս ոլորտի ամենամեծ հաջողությունը Հայաստանում` ապահովելով 20 անգամ եկամտաբերություն ներդրողների համար (Exit with a 20x return on investment):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2