Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կիրիլ Խոմյակով․ Բիզնեսի կողմից կրիպտոարժույթների ընդունման միտումը զգալիորեն ուժեղացել է
15/07/2025 20:39
Կիսվել

Կիրիլ Խոմյակով․ Բիզնեսի կողմից կրիպտոարժույթների ընդունման միտումը զգալիորեն ուժեղացել է

Բիթքոյնի գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ $123 218, ինչի հիմքում ընկած են մի շարք կարևոր գործոններ։ Առաջինը՝ գլխավոր շարժիչ ուժը դարձավ հաստատությունների կողմից կայուն հետաքրքրությունը, որը հատկապես արտահայտվեց բիթքոյնի սփոթային ETF-ների միջոցով։

SoSoValue-ի տվյալներով՝ բոլոր գործող բիթքոյն սփոթային ETF-ների կառավարման ներքո է գտնվում շրջանառվող մետաղադրամների 6.43%-ը՝ ավելի քան $150 միլիարդ արժեքով։ Միայն հուլիսի 7-11-ը այդ ֆոնդերում գրանցվել է $2.72 միլիարդ մուտք։ Կարևոր է նշել, որ կապիտալի դրական ներհոսքի այս միտումը շարունակվում է արդեն հինգերորդ շաբաթ անընդմեջ։

Բիթքոյնի աճին նպաստել են նաև մակրոտնտեսական գործոնները։ Համաշխարհային շուկաներում աճել է ռիսկի հանդեպ հետաքրքրությունը։ Nasdaq և S&P 500 ինդեքսները նորից թարմացրել են պատմական ռեկորդները, իսկ ներդրողները ակտիվորեն գումարներ են ուղղում արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվային տնտեսության հետ առնչվող բաժնետոմսերին։ Binance Research-ի տվյալներով՝ նկատվում է կապիտալի զանգվածային տեղափոխություն պաշտպանիչ ակտիվներից դեպի բարձր ռիսկայիններ, այդ թվում՝ կրիպտոարժույթներ։ Հետևաբար, BTC-ի նկատմամբ հետաքրքրության աճը լիովին տեղավորվում է այս շուկայական տրամաբանության մեջ։

Նկատելիորեն ակտիվացել է կրիպտոարժույթների ընդունման միտումը նաև բիզնեսի կողմից։ Binance Research-ը նշում է, որ գնալով ավելի շատ ընկերություններ BTC են ներառում իրենց կորպորատիվ պահուստներում՝ ընդլայնելով կրիպտոպահուստի (crypto treasury) գաղափարը։ Ark Invest-ի տվյալներով՝ այս գործընթացն ակտիվորեն զարգանում է տարբեր իրավասությունների շրջանակում, և տարվա սկզբից սկսած՝ թվային ակտիվների ներառման հետաքրքրությունն ընկերությունների հաշվեկշիռներում կրկնապատկվել է։ Strategy ընկերությունը (նախկինում՝ MicroStrategy), որը հանդիսանում է բիթքոյնի ամենամեծ հրապարակային պահորդը, վերջերս ավելացրել է ևս 4 225 BTC։ 2025 թ․ հուլիսի 13-ի դրությամբ ընկերության հաշվեկշռում կա 601 550 BTC՝ կազմում է ամբողջ բիթքոյն էմիսիայի շուրջ 3%-ը։ Սա ուժեղացնում է բիթքոյնի ընկալումը որպես ռազմավարական երկարաժամկետ ակտիվ։ Deloitte-ի «2025 Global Blockchain Survey»-ի համաձայն՝ խոշոր ընկերությունների ղեկավարների ավելի քան 73%-ը վստահ է, որ առաջիկա 3-5 տարում թվային ակտիվները կարևոր դեր են խաղալու իրենց բիզնես ռազմավարության մեջ։

Միևնույն ժամանակ շուկայում տիրող տրամադրությունները մնում են զսպված։ Վախի և ագահության ինդեքսը կազմում է 67, ինչը բնութագրվում է որպես չափավոր ագահություն և մատնանշում գերտաքացած պահանջարկի բացակայությունը։ Սա ևս վկայում է, որ բիթքոյնի ներկայիս աճը կառուցվածքային է և ոչ թե կարճաժամկետ սպեկուլյատիվ ալիք։

Ըստ TradingView-ի տվյալների՝ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է $3.67 տրիլիոնի, մինչդեռ բիթքոյնի շուկայական գերակայությունը նվազել է մինչև 63.8%, ինչը ցույց է տալիս աճող հետաքրքրությունը այլ կրիպտոարժույթների նկատմամբ։

Այսպիսով, բիթքոյնի ներկայիս աճը գնահատվում է ոչ թե որպես ժամանակավոր շուկայի ալիք, այլ որպես խորքային և բազմաշերտ պահանջարկի արդյունք՝ միահյուսված մակրոտնտեսական միտումների, հաստատությունների մասնակցության և կրիպտոարժույթների ինտեգրման շարունակական աճի հետ։

Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակով

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2