
Etihad Airways-ը նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի – Երևան չվերթը
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways տեղեկացրել է, որ 2025 թվականի նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի – Երևան չվերթը։ Շաբաթական կիրականացվի 10 թռիչք։
«Երևանը աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկն է՝ ճանապարհորդներին ընդունելով ջերմ ողջույնով՝ ընդարձակ հրապարակներով, վարդագույն քարից շինություններով և լեռնային տեսարաններով։ Թանգարաններն, պատկերասրահներն ու բացօթյա սրճարանները հանդիսանում են Հայաստանի ինքնատիպ ժառանգության և ստեղծագործական ոգու տոնակատարություն», – ասված է հաղորդագրության մեջ։