Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ». ԱՆՎՃԱՐ ԱԿՆԱՅԻՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
12/07/2013 16:48
Կիսվել

«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ». ԱՆՎՃԱՐ ԱԿՆԱՅԻՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Շարունակվում է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը: Ավարտելով աշխատանքը Կոտայքի ու Տավուշի մարզերում՝ հուլիս և օգոստոս ամիսներին բժշկական խմբերը կլինեն Լոռու մարզում, որտեղ կիրականացնեն անվճար ակնային զննումներ ու լազերային բուժումներ, իսկ սոցիալապես անապահով խմբերում ընգրկված մարդիկ հնարավորություն կունենան նաև անվճար վիրահատվել և ստանալ ակնոցներ: Լոռու մարզում նախատեսվում է հետազոտել ավելի քան 4,000 բնակչի, անցկացնել շուրջ 300 վիրահատություն և տրամադրել 1,700 ակնոց:

Հուլիսի 8-ից 13-ը Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները կլինեն Թումանյանի, հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի և հուլիսի 24-ից 27-ը՝ Տաշիրի տարածաշրջաններում:  Հուլիսի 29-ից  օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում և Սպիտակում:  

Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68 կամ ներբեռնելով ամբողջական ժամանակացույցն այստեղից. http://goo.gl/egDMM:

«Այս տարվա վերջում մենք կարձանագրենք, որ շուրջ տասը տարիների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հաջողվել է Հայաստանի մարզերում իրականացնել հինգ լիարժեք շրջայց: Orange Հիմնադրամը միացավ մեզ 2011 թ.: Նկատում ենք, որ «Լույս հայի աչքերին» նշանաբառն արդեն ասոցացվում է նաև Orange Հիմնադրամի հետ, քանի որ այս տարիների ընթացքում, աջակցելով Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին, Հիմնադրամը մասնակից է լինում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործին: Այժմ աշխատում ենք Լոռիում, առջևում Շիրակն է և Արագածոտնը՚ , – ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8 մարզում ենք եղել, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կարողացել են անվճար ակնաբուժական օգնություն ստանալ: Երջանիկ ենք այս համագործակցության համար, քանի որ մեր ընկերության համար կարևոր է ոչ միայն իր բիզնես գործունեությունը, այլ նաև այն, թե ինչքանով կարող ենք օգտակար լինել երկրին ու հասարակության խոցելի անդամներին: Orange Հիմնադրամն իր առջև նպատակ է դրել իրական փոփոխություններ բերել այս մարդկանց կյանքում», ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Տավուշի մարզի երկու բնակիչների մասին պատմող տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91