ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ ՓՈԽՎԵԼ Է
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: