Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
TakeCare-ը փոխում է մեծահասակների խնամքի պատկերացումները Հայաստանում
22/07/2025 16:24
Կիսվել

TakeCare-ը փոխում է մեծահասակների խնամքի պատկերացումները Հայաստանում

Մեր օրերում շատերն են բախվում այն խնդրի հետ, թե ինչպես գտնել հոգատար խնամակալ իրենց հարազատի համար:

Շատ հաճախ Ձեր հարազատները զգում են Ձեր խնամքի կարիքը, սակայն ֆիզիկապես ոչ միշտ է հնարավոր լինել նրանց կողքին, իսկ միայնակ մնալը կարող է հանգեցնել մի շարք վտանգավոր ռիսկերի, ինչպիսիք են՝

  • սթրես և դեպրեսիա
  • անտեսված լինելու զգացում
  • թերսնուցում
  • իմունիտետի անկում
  • սիրտանոթային խնդիրներ
  • քնի խանգարում
  • այլ ֆիզիկական և հոգեկան առողջական խնդիրներ:

TakeCare-ը ստեղծվել է հենց այդ ռիսկերը կանխարգելելու և Ձեր հարազատների բարեկեցությունն ապահովելու համար:

Կանոնավոր խնամքը, ուշադրությունը, ընկերակցի հետ միասին ժամանակ անցկացնելը կօգնի կանխել Ձեր հարազատների առողջական խնդիրները:

Ընտրելով տնային խնամքը ոչ միայն հոգատարության մասին չէ, այլ նաև կյանքի որակի բարելավման և առողջական խնդիրների կանխման:

Մեր նպատակն է մատուցել բարձրակարգ և որակյալ խնամակալական ծառայություններ ինչպես տարեցներին և հաշմանդամներին, այնպես էլ քրոնիկական հիվանդությամբ տառապող և հետվիրահատական հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց։ Մենք վստահ ենք, որ կիսելով նրանց ամենօրյա խնամքի հոգսը Ձեզ հետ, կարող ենք բարելավել յուրաքանչյուրի կյանքի որակը։

Կիրառելով առաջատար տեխնոլոգիաներ, անվերջ կատարելագործվելով և կարևորելով անհատականացված մոտեցումները՝ մենք նպատակ ունենք սահմանել նոր չափանիշներ առողջապահական խնամքի ոլորտում: Մենք պատկերացնում ենք ապագա, որտեղ խնամակալությունն ու հոգատարությունը կդիտվեն ոչ թե որպես ծառայություններ, այլ լիարժեք կյանքի անբաժանելի մաս:

Հիմնադրելով այս կազմակերպությունը` մենք փորձել ենք առավել հասանելի դարձնել խնամքի ծառայությունների մատուցումը հասարակության լայն շերտերի համար նորարար տեխնոլոգիաների միջոցով։ Մեր նպատակներից է նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ընձեռել հնարավորություն հոգ տանելու իրենց հարազատի մասին կազմակերպության առցանց հարթակի միջոցով։

Մեր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել takecare.am կայք, որտեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև կարող եք դիտել հոլովակն ու տեսնել կայքից օգտվելու ուղեցույցը:

Մենք ունենք առանձնացված փաթեթներ Ձեր պահանջները բավարարելու համար, ինչպես նաև պատրաստ ենք լսել Ձեզ և առաջարկել անհատականացված փաթեթներ, որոնք կլինեն հենց Ձեզ համար:

Մենք Ձեզ տալիս ենք նաև վճարումն ավելի ուշ կատարելու, ինչպես նաև վճարումը Ձեր հարազատների հետ կիսելու հնարավորություն: Դուք կարող եք վճարումը կատարել նաև արտերկրից Հայաստանում գտնվող Ձեր հարազատի համար:

TakeCare. մենք հոգ ենք տանում Ձեր հարազատների մասին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01