Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.50+0.50 EUR SELL - 444.00+1.00
OIL:  BRENT - 62.47-1.17 WTI - 58.67-1.25
COMEX:  GOLD - 4215.90-0.08 SILVER - 58.82+3.25
COMEX:  PLATINUM - 1658.00-0.17
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1638+0.25
FOREX:  EUR/USD - 1.1638+0.25 GBP/USD - 1.3227+0.11
STOCKS RUS:  RTSI - 1084.68-0.43
STOCKS US: DOW JONES - 47474.46+0.39 NASDAQ - 23413.67+0.59
STOCKS US: S&P 500 - 6829.37+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.45+0.00 TOPIX - 3341.06+0.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26095.05+0.24 SSEC - 3897.71-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 9701.80-0.01 CAC40 - 8074.61-0.28
STOCKS EUR:  DAX - 23710.86+0.51
02/12/2025  CBA:  USD - 381.24+0.05 GBP - 502.97-1.19
02/12/2025  CBA:  EURO - 442.43-0.78
02/12/2025  CBA:  GOLD - 51956+592 SILVER - 704.66+43.96
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. մայիս
22/07/2025 12:58
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. մայիս

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. մասիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30․4%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.6 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 10.5 տոկոսային կետով և կազմել՝ 35.4%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 41.9%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.7 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 42.8%, որը նույնպես 5.6 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 1․4 տոկոսային կետով, կազմելով՝ 30․8%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

02/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.24
+0.05
Եվրո (EUR)
442.43
-0.78
Ռուբլի (RUR)
4.904
+0.0132
Լարի (GEL)
141.15
-0.08
51956
+592
Արծաթ
704.66
+43.96