ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 15/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 409.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել 534.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.47 դրամով և կազմել 617.51 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 70.43 դրամով և կազմել 16865.30 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.52 դրամով և կազմել 259.09 դրամ: Պլատինի գինն աճել է 25.00 դրամով և կազմել 18489.56 դրամ: