Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Netflix-ը առաջին անգամ կիրառել է գեներատիվ արհեստական բանականության էֆեկտներ՝ ծախսերը կրճատելու նպատակով
24/07/2025 14:03
Կիսվել

Netflix-ը առաջին անգամ կիրառել է գեներատիվ արհեստական բանականության էֆեկտներ՝ ծախսերը կրճատելու նպատակով

Netflix-ն առաջին անգամ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականությամբ ստեղծված տեսողական էֆեկտներ իր հեռուստասերիալներից մեկում:

Սթրիմինգային հարթակի համատեղ գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտնել է, որ ԱԲ-ն օգտագործվել է շենքի փլուզման տեսարանի ստեղծման համար՝ «The Eternaut» անվանումը կրող արգենտինական գիտաֆանտաստիկ շոուում:

Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան հնարավորություն է տվել արտադրական թիմին ավարտել տեսարաններն ավելի արագ և քիչ ծախսերով:

Գեներատիվ ԱԲ-ի կիրառումը համարվում է վիճահարույց այն մտահոգության պատճառով, որ նման համակարգերը կարող են ստեղծել բովանդակություն՝ օգտագործելով ուրիշների աշխատանքը առանց նրանց համաձայնության, և վախի պատճառով, թե ԱԲ-ն կփոխարինի մարդկային աշխատանքը:

IDram

Սարանդոսը իր մեկնաբանություններն արել է այն բանից հետո, երբ Netflix-ը հայտնել է 16%-ով եկամտի աճի մասին՝ հասնելով 11 միլիարդ դոլարի՝ մինչև հունիսի վերջ ընկած երեք ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Շահույթը նույնպես աճել է՝ 2.1 միլիարդից մինչև 3.1 միլիարդ դոլար:

Ընկերությունը նշել է, որ սպասվածից բարձր արդյունքը պայմանավորված է նաև հարավկորեական «Squid Game»-ի երրորդ և վերջին սեզոնի հաջողությամբ, որն արդեն ունեցել է առավել քան 122 միլիոն դիտում:

Հարցին՝ ինչպես է Netflix-ը օգտագործում ԱԲ-ը, Սարանդոսը պատասխանել է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս փոքր բյուջեով արտադրություններին օգտագործել առաջադեմ տեսողական էֆեկտներ:

«The Eternaut»-ում կիրառված գեներատիվ ԱԲ-ն օգնել է Բուենոս Այրեսում շենքի փլուզման տեսարանը ստեղծել տասն անգամ ավելի արագ, քան ավանդական հատուկ էֆեկտների դեպքում։

Այդ տեսարանը իրականում առաջին վերջնական գեներատիվ ԱԲ-ով ստացված կադրն է, որը հայտնվել է Netflix-ի սերիալում կամ ֆիլմում։ Ստեղծագործական թիմը ոգևորված էր արդյունքից», – նշել է Սարանդոսը։

Հիշեցնենք՝ 2023 թվականին Հոլիվուդում տեղի ունեցած գործադուլի ժամանակ ԱԲ-ն եղել է հիմնական մտահոգություններից մեկը։ Եռամսյա գործադուլի ընթացքում ԱՄՆ դերասանների արհմիությունը (SAG-AFTRA) պահանջել էր ԱԲ-ի օգտագործման խիստ վերահսկողություն։ Ոմանք կինոարտադրության ոլորտում քննադատել են ԱԲ-ի կիրառումը՝ դա համարելով արվեստի արժեզրկում։

Մասնագետների պնդմամբ, սակայն, արհեստական բանականությունը հեշտացնում ու արագացնում է գործընթացը, բայց չի փոխարինում մարդկանց, որովհետև վերջնական արդյունքը հաստատում է մարդը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88