Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
17/07/2013 20:56
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին:

«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:

Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16