Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.50-0.50
EUR BUY - 441.00-5.00 EUR SELL - 448.00-6.00
OIL:  BRENT - 69.97+1.85 WTI - 66.62+1.93
COMEX:  GOLD - 3310.80-0.76 SILVER - 38.26-0.36
COMEX:  PLATINUM - 1424.40-1.32
LME:  ALUMINIUM - 2635.50-0.58 COPPER - 9769.50-1.62
LME:  NICKEL - 15320.00-1.62 TIN - 34061.00-2.27
LME:  LEAD - 2014.00-0.89 ZINC - 2823.50-1.35
FOREX:  USD/JPY - 148.37+0.16 EUR/GBP - 1.158-1.17
FOREX:  EUR/USD - 1.158-1.17 GBP/USD - 1.3339-0.52
STOCKS RUS:  RTSI - 1081.10-1.52
STOCKS US: DOW JONES - 44837.56-0.14 NASDAQ - 21178.58+0.33
STOCKS US: S&P 500 - 6389.77+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 40674.55-0.79 TOPIX - 2908.64-0.75
STOCKS CHINA:  HANG SENG - 25524.45-0.15 SSEC - 3609.71+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 9081.44-0.43 CAC40 - 7800.88-0.43
STOCKS EUR:  DAX - 23970.36-1.02
29/07/2025  CBA:  USD - 383.84+0.07 GBP - 512.39-2.59
29/07/2025  CBA:  EURO - 444.26-3.1
29/07/2025  CBA:  GOLD - 40789-465 SILVER - 470.49-7.44
Գերմանիայում ԱՄՆ-ի հետ ԵՄ գործարքը համարել են բեռ
29/07/2025 19:00
Կիսվել

Գերմանիայում ԱՄՆ-ի հետ ԵՄ գործարքը համարել են բեռ

ԱՄՆ-ի մաքսատուրքերը, որոնք նախատեսված են ԵՄ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրով, Գերմանիայի տնտեսության համար բեռ են։ Այդպես է անվանել այս գործարքը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Գերմանացի առաջնորդի խոսքով՝ Գերմանիայի տնտեսությունը էապես կզգա ամերիկյան մաքսատուրքերի բացասական ազդեցությունը, սակայն ներկայիս 15%-ը այն լավագույն արդյունքն է, որին հնարավոր էր հասնել։

«Անձամբ ես ավելին չէի էլ սպասում, քան այս արդյունքը։ Բայց կրկնում եմ՝ այս արդյունքը չի կարող մեզ գոհացնել, սակայն ստեղծված իրավիճակում սա լավագույնն էր, ինչ հնարավոր էր ձեռք բերել», – ընդգծել է Մերցը։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված գործարքի շրջանակներում, որը քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև, եվրոպական ապրանքների մաքսատուրքերը կկազմեն 15%, մինչդեռ ամերիկյան ապրանքների համար սահմանվել է զրոյական դրույքաչափ։ Բացի այդ, ԵՄ-ն պարտավորվում է ԱՄՆ-ից ձեռք բերել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ և շուրջ 600 միլիարդ էլ ներդնել ամերիկյան տնտեսությունում։

Ըստ Կիլիայի համաշխարհային տնտեսության ինստիտուտի կանխատեսումների՝ եվրոպական տնտեսությունը վնասներ կկրի այս գործարքից, նույնիսկ եթե ԵՄ-ին սպառնացող մաքսատուրքերը կիսով չափ նվազեցվել են՝ 30%-ից հասնելով 15%-ի։ Հիմնական հարվածը կընդունի Գերմանիան․ այս երկրի արտադրության անկումը կարող է հասնել մինչև 15%-ի, մինչդեռ ընդհանուր առմամբ ԵՄ-ում այդ ցուցանիշը կարող է կազմել մինչև 11%։

29/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.84
+0.07
Եվրո (EUR)
444.26
-3.1
Ռուբլի (RUR)
4.7161
-0.0876
Լարի (GEL)
141.9
+0.05
40789
-465
Արծաթ
470.49
-7.44