Բիզնես

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի նոր հավելվածն արդեն հասանելի է. սա հաճախորդների սպասարկման որակի բարելավման նոր մակարդակ է
01/08/2025 16:53
Կիսվել

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի նոր հավելվածն արդեն հասանելի է. սա հաճախորդների սպասարկման որակի բարելավման նոր մակարդակ է

Ապահովագրությունը կարող է միշտ ձեր ձեռքի տակ լինել: Արդեն հասանելի է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի ReGo Mobile հավելվածը, որի գործարկումը նպատակ ունի համադրել ժամանակակից տեխնոլոգիաների հարմարավետությունն ու ընկերության տարիների փորձառությունը՝ դարձնելով ապահովագրական ծառայությունները էլ ավելի հասանելի։

ReGo Mobile-ի միջոցով հնարավոր է անմիջապես բացել բժշկական հայտ, ներկայացնել հատուցման դիմում, հետևել դրա ընթացքին, ինչպես նաև ձեռք բերել տարբեր ապահովագրական ծառայություններ՝ օնլայն, ցանկացած վայրից և ցանկացած պահի։

Այս նախաձեռնությունն ընդգծում է ընկերության ձգտումը` շարունակաբար զարգացնել թվային հնարավորությունները՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ տեղական շուկայում։

Ներբեռնե՛ք հավելվածը՝ անցնելով հղմամբ https://app.regoinsurance.am/regomobile

Հավելվածի թողարկման, ապահովագրության ոլորտի միտումների ու ոլորտի թվայնացման հեռանկարների մասին «Բիզնես 24»-ը զրուցել է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ:

– Օրերս ընկերությունը բջջային հավելված թողարկեց: Ի՞նչ խնդիրներ է լուծում հավելվածը և ի՞նչ հնարավորություններ ունի:

– Հավելվածը տեխնոլոգիական նորույթ չէ: Մեր ընկերության համար այն սպասարկման որակի բարելավման նոր մակարդակ է: Հավելվածի թողարկման նպատակները մի քանիսն են: Առաջինը կառանձնացնեմ հասանելիությունն ու արագությունը. հաճախորդները կարող են կապ հաստատել ընկերության հետ ցանկացած պահի և արագ ստանալ հետաքրքրող ցանկացած տեղեկություն՝ կապված ………. Հաջորդիվ կնշեմ թափանցիկությունը. հաճախորդը կարող է ցանկացած պահի իրական ժամանակում տեսնել իրենց կողմից կնքված ինչպես գործող, այնպես էլ ավարտված վկայագրերի մասին ողջ ինֆորմացիան: Ամենակարևորն այն է, որ հատուցման գործընթացի մասին ողջ ինֆորմացիան իր բոլոր մանրամասներով հասանելի է հավելվածում: Հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա զանգել գրասենյակ ընթացիկ հարցեր ճշտելու: Այսինքն, հավելվածի հիմնական նպատակը սպասարկման որակի բարձրացումն է:

– Ապահովագրական ողջ գործընթացը ներառված է հավելվածում: Իսկապե՞ս արդեն հնարավոր է առանց մասնաճյուղ այցելելու, գրասենյակ զանգելու ու մասնագետների հետ քննարկելու՝ միայն հավելվածի միջոցով ապահովագրվել:

– Երկար ժամանակ է, ապահովագրական ընկերությունները փորձում են օնլայն գործիքների միջոցով կազմակերպել ապահովագրության ողջ գործընթացը: Հավելվածում բավականին մեծ, ընդլայնված ծառայություններ ունենք, որոնք հնարավորություն են տալիս այս փուլում արդեն ամբողջական սպասարկում իրականացնել: Այդուհանդերձ վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում ծառայություններն ավելի կընդլայնվեն՝ հաշվի առնելով նաև տեխնոլոգիական լուծումները, մրցակցությունն ու նոր պրոդուկտները: Բայց այն հիմնական ապահովագրական ծառայությունները, որոնցից հաճախորդներն օգտվում են, ներառված են հավելվածում:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք հավելվածից…գուցե հաճախորդների ավելի մեծ թվի ներգրավում:

– Առաջին հերթին ակնկալում ենք հաճախորդների համար առավելագույնս արագ, պարզ, հեշտ սպասարկման փորձառության ապահովումը: Մենք ու մեր գործընկերներն ուզում ենք ապահովագրական մշակույթը տարածել մեր հասարակության մեջ: Մեր նպատակն է ապահովագրությունը դարձնել առավելագույն պարզ, հեշտ՝ լրացուցիչ թղթաբանությունից ու զանգերից զերծ: Չեմ բացառում նաև նոր հաճախորդների ներգրավումը, որովհետև բոլորս օգտվում ենք տարբեր ծառայություններից ու հավելվածներից, իսկ հարմարավետությունը թույլ կտա նոր հաճախորդներ ունենալ:

– Այն, որ այսքան ֆունկցիոնալ հավելված եք թողարկել, թույլ է տալիս ենթադրել, որ ապահովագրության ոլորտը թվայնացման մեծ ներուժ ունի: Թվային ժամանակաշրջանում ինչ էվոլյուցիա կամ փոխակերպում է ունենում ավանդական ապահովագրաշուկան:

– Թվայնացումն այսօր դարձել է ոչ միայն գործընթացն արագացնելու միջոց, այլ ձևավորում է նաև ոլորտի ապագան: Հավելվածը թվայնացման շնորհիվ թույլ է տալիս հաճախորդի համար անհատական պահանջմունքներ ձևավորել: Մեր ընկերությունն աշխատում է այս ուղղությամբ: Տվյալների հիման վրա փորձում ենք առաջիկայում վերլուծել հաճախորդների վարքագիծն ու արդյունքում ստեղծել անհատական ապահովագրական ծառայություններ, որոնք առավելագույնը կբավարարեն հաճախորդների պահանջներն ու ակնկալիքները:

– Թվայնացման մասին խոսելիս հնարավորություններից առավել կարևոր է անվտանգությունը: Արդյո՞ք երաշխավորում եք օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը հավելվածում: Իրավական ու տեխնիկական ի՞նչ լուծումներ եք կիրառել:

– Շատ կարևոր խնդրի մասին եք խոսում: ReGo Mobile հավելվածը մշակելիս մշակել ենք նաև գաղտնիության քաղաքականություն ու օգտագործման կանոններ, որոնք առավելագույնը պաշտպանում են հաճախորդի անձնական տվյալները: Բացի այդ, գրանցման ժամանակ հաճախորդն անցնում է նույնականացման մի քանի փուլ: Որպես ֆինանսական ընկերություն՝ մենք չափազանց կարևորում ենք ցանկացած ֆինանսական գործարք իրականացնելիս հաճախորդն անցած լինի վերիֆիկացման ողջ գործընթացը:

– Եզրափակելով զրույցը՝ էլ ի՞նչ նորությունների սպասել ՌԵԳՈ-ից, այդ թվում՝ հավելվածի մենյուում:

– Չեմ թաքցնի՝ հավելվածի թողարկումը մեր ընկերության համար տարվա ամենակարևոր նախագծերից է: Մեծ թիմ է աշխատել դրա վրա՝ տեխնիկական, դիզայներական, մարքեթինգային լուծումներով: Գաղտնիք կբացեմ, առաջիկայում կներկայացնենք «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի մեկ այլ ապրանքանիշ, որը կհայտնվի նաև հավելվածում: Չեմ ուզում շատ մանրամասնել, միայն կասեմ, որ նոր բրենդի շրջանակում կունենանք նոր ապահովագրական փաթեթեներ՝ առավելագույն էքսքլյուզիվությամբ ու հարմարավետությամբ:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63