Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Դոնալդ Թրամփը բարձրացրել է մաքսատուրքերը մի շարք երկրների նկատմամբ
01/08/2025 17:24
Կիսվել

Դոնալդ Թրամփը բարձրացրել է մաքսատուրքերը մի շարք երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է առևտրային մաքսատուրքերը Թայվանի, Կանադայի, Շվեյցարիայի և ևս մի շարք երկրների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նոր մաքսատուրքերի չափերով առաջատար են դարձել Լաոսը և Մյանման՝ 40%, ինչպես նաև Շվեյցարիան՝ 39%։ Բարձր մաքսատուրքեր են սահմանվել նաև Կանադայի նկատմամբ՝ 35%, Թայվանի և Շրի Լանկայի՝ 20%, Իսրայելի՝ 15%, ՀԱՀ-ի՝ 30% և Վենեսուելայի՝ 5%։

Այս լուրերի ֆոնին ասիական ֆոնդային շուկաները և ամերիկյան ֆյուչերսներն արձանագրել են անկում․ թայվանական դոլարն ընկնում է արդեն յոթերորդ օրն անընդմեջ, իսկ շվեյցարական ֆրանկը նահանջում է։

Ըստ աղբյուրի՝ մաքսատուրքերի մեծ մասն ուժի մեջ կմտնի ոչ թե այսօր, ինչպես սպասվում էր, այլ օգոստոսի 7-ի կեսգիշերից հետո։ Այդպիսով, ԱՄՆ-ի Մաքսային և սահմանային ծառայությանը ժամանակ է տրվում՝ պատրաստվելու անհրաժեշտ փոփոխություններին։

Բացառություն է Կանադան, որի նկատմամբ մաքսատուրքերը սկսում են գործել արդեն այսօր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կարող է հետաձգել համաշխարհային առևտրային պատերազմի վերասկսումը ևս 2-3 ամսով։ Այդպիսով Թրամփն արդեն մի քանի անգամ հետաձգել է մաքսատուրքերի կիրառումը։ Ապրիլի սկզբին նա հայտարարել էր 90-օրյա դադարի մասին, իսկ հուլիսի սկզբին՝ դրանց ուժի մեջ մտնելու հետաձգումը մինչև օգոստոսի 1-ը։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21