Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Տարվա երկրորդ եռամսյակում Adidas-ը եկամուտն ավելացրել է կանխատեսումներից ցածր ցուցանիշով
04/08/2025 12:10
Կիսվել

Տարվա երկրորդ եռամսյակում Adidas-ը եկամուտն ավելացրել է կանխատեսումներից ցածր ցուցանիշով

Գերմանական սպորտային ապրանքների արտադրող Adidas AG-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում եկամուտն ավելացրել է 2.2%-ով՝ հասնելով 5.952 միլիարդ եվրոյի, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 5.822 միլիարդ եվրո: Այս մասին նշվում է ընկերության հաշվետվության մեջ։

Տարադրամի փոխարժեքների փոփոխությունները հաշվի չառնելով՝ եկամուտն աճել է 8%-ով։ The Wall Street Journal-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին մոտ 6.15 միլիարդ եվրո եկամուտ։

Adidas-ի գործառնական շահույթը հաշվետու եռամսյակում աճել է՝ հասնելով 546 միլիոն եվրոյի, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 346 միլիոն եվրո։ Շարունակվող գործունեությունից ստացած զուտ շահույթն աճել է 77.3%-ով՝ հասնելով 375 միլիոն եվրոյի։

Համախառն շահույթն աճել է 0.9 տոկոսային կետով՝ կազմելով 51.7%։

Անցած եռամսյակում տարադրամի փոխարժեքների տարբերությունները չհաշված՝ կոշիկի վաճառքն աճել է 3%-ով, հագուստինը՝ 17%-ով,

աքսեսուարներինը՝ 7%-ով։

Լատինական Ամերիկայում ընկերության վաճառքներն աճել են 22%-ով, զարգացող շուկաներում՝ 12%-ով, Եվրոպայում՝ 4%-ով,

Չինաստանում՝ 2%-ով, Ճապոնիայում և Հարավային Կորեայում՝ 13%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 8%-ով։

Adidas-ը հաստատել է 2025-ի կանխատեսումը՝ նպատակ ունենալով ստանալ 1.7-1.8 միլիարդ եվրո գործառնական շահույթ և եկամուտն ավելացնել 7-9%-ով՝ առանց փոխարժեքների տատանումների հաշվառման։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21