ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 409.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.85 դրամով և կազմել 540.39 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 12.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.08 դրամով և կազմել 628.21 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 152.80 դրամով և կազմել 17079.49 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.10 դրամով և կազմել 255.98 դրամ: Պլատինի գինն աճել է 105.45 դրամով և կազմել 18743.61 դրամ: