
Դոնալդ Թրամփը նշել է Հնդկաստանի դեմ մաքսատուրքերի սահմանման ժամկետները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերի էական բարձրացում՝ ռուսական նավթի գնման համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի խոսքերը։
Թրամփի խոսքով՝ իրենք կանգ էին առել 25%- ի վրա, սակայն համոզված է, որ մոտակա 24 ժամվա ընթացքում տուրքերն էապես կբարձրանան։
Ավելի վաղ Թրամփ հայտարարել էր, որ եթե նավթի գինը նվազի ևս 10 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, դա կարող է ստիպել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Գարսետին նշել է, որ 2024 թվականին ԱՄՆ-ն չէր առարկում, որ Հնդկաստանը շարունակի գնել ռուսական նավթ։ Այդ քաղաքականության տրամաբանությունը նրանում է, որ չխաթարվի նավթի գնի կայունությունը։
Մինչ այս Թրամփը նաև հայտարարել էր, որ մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ կսահմանվեն ոչ միայն ռուսական նավթի գնման, այլև դրա վերավաճառքի համար։