Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ
06/08/2025 14:48
Կիսվել

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ

Օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնելու ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-261-Ն օրենքը, որը նպատակ է հետապնդում բարելավելու օրենսդրության համապատասխանությունը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) Հանձնարարականներով սահմանված պահանջներին, ինչպես նաև հստակեցնելու հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը:

Կարևոր ենք համարում նշել, որ օրենքը ընդլայնել է հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունները՝ դրանք մասնավորապես տարածելով նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձանց վրա: Նշված անձինք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Տեղեկացնում ենք, որ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014թ. թիվ 280-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները այսուհետ կտարածվեն նաև իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից:

Օրենքի ընդունմամբ փոփոխվել են նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերին առնչվող դրույթները: Օրենքի պահանջների հիման վրա վերանայված ներքին իրավական ակտերը ենթակա են ներկայացման Ֆինանսական դիտարկումների կենտրոն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայտնում ենք նաև, որ օրենքով նախատեսվել են նոր պարտականություններ տրաստի այն կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող այն անձանց համար, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում են Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք: Ֆինանսական դիտարկումների կենտրոնում նշված անձանց հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտը նախատեսվում է ընդունել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Ի թիվս այլ կարգավորումների, օրենքով փոփոխվել են նաև հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և հավելյալ պատշաճ ուսումնասիրության գործընթացներին, դրամական փոխանցումների իրականացմանը, գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժմանը կամ դադարեցմանը, օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցներին առնչվող դրույթները:

Օրենսդրական փոփոխություններին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01