Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Կայուն աճ եւ բարձր արդյունավետություն․ Ինեկոբանկը ներկայացրել է 2025 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները  
07/08/2025 12:09
Կիսվել

Կայուն աճ եւ բարձր արդյունավետություն․ Ինեկոբանկը ներկայացրել է 2025 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները  

2025 թվականի երկրորդ եռամսյակում Ինեկոբանկը շարունակել է իր կայուն զարգացումը՝ արձանագրելով բարձր շահութաբերություն, արդյունավետ գործառնական կառավարում և վստահելի ֆինանսական արդյունքներ:

Բանկի 2025 թվականի առաջին կիսամյակի մաքուր շահույթը կազմել է 14․70 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 27.2%։  Ծախս-եկամուտ հարաբերակցությունը (Cost-to-Income Ratio) կազմել է 32.8%, ինչը 9.7 տոկոսային կետով գերազանցում է ոլորտի միջին ցուցանիշը արդյունավետության տեսանկյունից։ Վարկային ռիսկի արժեքը կազմել է -0.57%, ինչը վկայում է ռիսկերի կառավարման արդյունավետության մասին։

Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 22․8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.9%-ով։ Գործառնական եկամուտը կազմել է 28․7 մլրդ դրամ՝ տարեկան աճը՝ 7.3%։

Վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 470․8 մլրդ դրամ՝ 2024 թվականի տարեվերջի համեմատ աճելով 9.9%-ով կամ շուրջ 42 մլրդ դրամով։ Սեփական կապիտալը կազմել է 110․3 մլրդ դրամ՝ ապահովելով 6.5% աճ։ Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 15.86%, ինչը վկայում է բանկի կայուն ֆինանսական դիրքի մասին:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Բանկը շարունակել է իր ներդրումը կրթության ոլորտում։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի շրջանակում հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ կրթաթոշակային ծրագրերի իրականացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նպաստելով կրթության հասանելիությանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։

Միջազգային համագործակցություն

Բանկը շարունակում է ամրապնդել համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) և այլ գործընկերների հետ։ Նման գործընկերությունների արդյունքում բանկը ներգրավում է գլոբալ ֆինանսական ռեսուրսներ՝ խթանելու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների աճը և նպաստելու նրանց անցմանը դեպի ավելի կանաչ և կայուն բիզնես մոդելներ։

«Երկրորդ եռամսյակի մեր արդյունքները վկայում են ոչ միայն ֆինանսական արդյունավետության, այլև այն արժեքների մասին, որոնք մեր ռազմավարության հիմքում են՝ երկարաժամկետ վստահություն, մարդկանց ու ապագայի մեջ ներդրում և մշտապես աճող պատասխանատվություն», – նշել է Ինեկոբանկի  գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները վկայում են Ինեկոբանկի շարունակական զարգացման և ֆինանսական կայունության մասին։ Բանկը միաժամանակ խթանում է սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունները և ամրապնդում միջազգային համագործակցությունները՝ նպաստելով ինչպես տեղական տնտեսության, այնպես էլ բիզնես միջավայրի երկարաժամկետ առաջընթացին։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04