
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` տիկին դեսպանն ընդգծել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և իր նպաստը բերել Հայաստանի և Ռումինիայի բարեկամության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ: