
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներմուծվող չիպերի և կիսահաղորդիչների նկատմամբ 100% մաքսատուրք սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր մաքսատուրքերի մասին՝ կիրառվող երկիր ներմուծվող բոլոր չիպերի և կիսահաղորդիչների վրա։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած հատուկ ելույթի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս ապրանքների նկատմամբ կգործի 100% մաքսատուրք։
Մինչդեռ, 2025 թվականի ապրիլին Չինաստանը՝ առանց պաշտոնական հայտարարության, չեղարկել է որոշ ամերիկյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Zhengnenliang Supply Chain ներմուծման գործակալության մենեջերի խոսքով՝ ութ տեսակի ինտեգրալ միկրոսխեմաների համար մաքսատուրքը իջեցվել է մինչև զրո։
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունների կողմից այս թեմայով ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։