
2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 398.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 18․1%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 36.7%-ով և կազմել 97,850.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 9․5%-ով և կազմել է 867,998.0 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 14․2%-ով՝ կազմելով 12,075.5 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 49.5%-ով և կազմել 20,356.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 14․8%-ով՝ կազմելով 3,705.5 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն նվազել է 23%-ով և կազմել 31,279.8 տոննա։