
2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 3.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 25,969.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3․4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 5.1%-ով և կազմել 32,988.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 4.9%-ով և կազմել 69,960.0 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 8.6%-ով՝ կազմելով 8,795.3 հազար լիտր։