
ԵՄ-ն պարտավորություն չի համարում ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլարի ներդրման խոստումը
ԵՀ-ն՝ իր կողմից ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլարի ներդրման ու 750 միլիարդ դոլարի էներգակիրների գնման խոստումները չի համարում իրավական պարտավորություն: ԵՀ խոսնակ Օլոֆ Ջիլի խոսքով՝ դա պարզապես «նպատակների հայտարարում» էր։
Այսպես նա արձագանքեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Բրյուսելը առաջիկա երեք տարիների ընթացքում չիրականացնի ամերիկյան տնտեսության մեջ 600 միլիարդ դոլարի ներդրում, ապա նա կարող է բարձրացնել մաքսատուրքերը ԵՄ ապրանքների վրա՝ 15%-ից մինչև 35%։
«Մեր՝ ԱՄՆ-ին հայտարարված մտադրությունները՝ եվրոպական ընկերությունների կողմից հնարավոր ներդրումների և էներգետիկ գնումների մասին համախմբված թվեր են: Եվրոպական հանձնաժողովը չունի և չի փնտրում լիազորություններ՝ ընկերություններին ստիպելու դա անել. մենք պարզապես փոխանցել ենք մեր մտադրությունները», – ասել է Ջիլը։
Միևնույն ժամանակ, Ջիլը ԵՄ-ի համար «հստակ պարտավորություն» է անվանել Թրամփի խոստումը՝ պահելու եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը պահել առավելագույնը 15% մակարդակում։