Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Moody’s. ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացումը կարող է խոչընդոտել Հնդկաստանի ինքնաբավությանը
08/08/2025 16:35
Կիսվել

Moody’s. ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացումը կարող է խոչընդոտել Հնդկաստանի ինքնաբավությանը

Հնդկաստանի կառավարության իրականացրած Atmanirbhar Bharat («Ինքնաբավ Հնդկաստան») տնտեսական ռազմավարությունը կարող է բախվել դժվարությունների՝ ԱՄՆ-ի կողմից հնդկական ապրանքների վրա 50%-ի հասնող ներմուծման մաքսատուրքերի սահմանման հետևանքով։ Այս մասին հայտնել է միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը։

Բարձրացված ամերիկյան մաքսատուրքերը կարող են վնասել հնդկական արդյունաբերության մրցունակությանը, հատկապես էլեկտրոնիկայի ոլորտում, և հանգեցնել ՀՆԱ-ի աճի դանդաղման. 2025-2026 ֆինանսական տարում կանխատեսվող 6.3%-ի փոխարեն այն կարող է նվազել մինչև 6%։

Գործակալությունը չի բացառել, որ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև մաքսային լարվածության շարունակությունը կարող է թուլացնել հնդկական արտահանման մրցունակությունը և դանդաղեցնել ներդրումները արդյունաբերության առանցքային ճյուղերում՝ խոչընդոտելով Atmanirbhar Bharat ռազմավարության իրագործումը։ Միևնույն ժամանակ, Moody’s-ը նշել է, որ Հնդկաստանն ունի բավարար արժութային պաշարներ՝ արտաքին գործոններից բխող դժվարությունները մեղմելու համար, և ակնկալվում է, որ երկիրը կպահպանի աշխարհի ամենաարագ աճող տնտեսության իր կարգավիճակը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2