
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը հունվար-մայիս ամիսներին կազմել է 1.5%
ՌԴ ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով կազմել է 1.5%։ Այս մասին նշված է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին զեկույցում։
«Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ՝ 2025 թվականի 5 ամիսների արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 1.5%՝ տարեկան հաշվարկով», – ասված է զեկույցում։
Նաև նշվում է, որ 2025 թվականի մայիսին ՀՆԱ-ն աճել է 1.2%-ով՝ ապրիլի 1.9%-ից հետո։
Ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարությունը պահպանել էր 2025-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2.5% մակարդակում։