
2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար- հունիսին Հայաստանում արտադրվել է 12,384.7 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 4.9%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 1.7%-ով և կազմել 1,442.8 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 0.3%-ով՝ կազմելով 4,933.7 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 22.1%-ով և կազմել 1,405.3 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 5,091.6 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 22.3%-ով՝ կազմելով 3,770.1 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 11.5%-ով և կազմել 6,562.6 հազար լիտր։