Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԱՄՆ-ում հուլիս ամսին գնաճն անսպասելիորեն պահպանվել է 2.7%-ի մակարդակում
13/08/2025 12:18
Կիսվել

ԱՄՆ-ում հուլիս ամսին գնաճն անսպասելիորեն պահպանվել է 2.7%-ի մակարդակում

ԱՄՆ-ում հուլիսին սպառողական գները տարեկան հաշվարկով աճել են 2.7%-ով: Այսպիսով, աճի տեմպերը չեն փոխվել՝ համեմատած հունիսի տվյալների հետ։

Trading Economics-ի հարցված վերլուծաբանները կանխատեսում էին գնաճի արագացում մինչև 2.8%։

Անցած ամիս ԱՄՆ-ում էներգակիրների գները նվազել են 1.6%-ով, այդ թվում՝ բենզինի գինը նվազել է 9.5%-ով։ Սննդամթերքի արժեքն աճել է 2.9%-ով, տրանսպորտային ծառայությունները՝ 3.5%-ով, իսկ բնակարանի արժեքը՝ 3.7%-ով։

Նոր ավտոմեքենաների գներն աճել են 0.4%-ով, իսկ օգտագործվածների գները՝ 4.8%-ով։

CPI ինդեքսը հուլիսին, համեմատած նախորդ ամսվա հետ, աճել է 0.2%-ով, ինչպես և սպասում էին վերլուծաբանները։

Սննդամթերքի և էներգակիրների գների հաշվարկից դուրս մնացած սպառողական գներն անցած ամսում աճել են 0.3%-ով՝ հունիսի համեմատ, և 3.1%-ով՝ տարեկան հաշվարկով։ Տարեկան ցուցանիշը դարձել է վերջին հինգ ամսվա ամենաբարձր մակարդակը։ Փորձագետները կանխատեսում էին համապատասխանաբար 0.3% և 3% աճ։ Հունիսին աճը կազմել էր 0.2% և 2.9%։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ուշադիր հետևում է երկրի սպառողական գների աճի տեմպերին, որոնք դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունման հիմնական գործոններից են։ ԱՄՆ Կենտրոնական բանկի գնաճի նպատակային մակարդակը կազմում է 2%։ Fed հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-17-ին։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67