Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՕՊԵԿ+ երկրները հուլիսին օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել, քան նախատեսված էր
13/08/2025 12:44
Կիսվել

ՕՊԵԿ+ երկրները հուլիսին օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել, քան նախատեսված էր

Հուլիսին ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը, համեմատած հունիսի, ավելացել է օրական 330 հազար բարելով և կազմել օրական 36.48 մլն բարել, սակայն մնացել է պլանից ցածր, որը սահմանված էր քվոտաներով և նախկինում չկրճատված արդյունահանման փոխհատուցումներով:

Իրաքը, որը նախկինում զգալիորեն գերազանցել էր քվոտան, հուլիսին արդյունահանել է պլանից 85 հազար բարելով պակաս՝ նվազեցնելով արտադրությունը հունիսի համեմատ 50 հազար բարելով՝ մինչև օրական 3.9 մլն բարել։

Նիգերիան, որը նախկինում չէր կարողանում կատարել իր քվոտան, հուլիսին այն գերազանցել է օրական 60 հազար բարելով։

Ընդհանուր առմամբ, ՕՊԵԿ երկրները, որոնք մասնակցում են ՕՊԵԿ+ գործարքին, հուլիսին արդյունահանել են պլանից 15 հազար բարելով պակաս, թեև ավելացրել են արդյունահանումը օրական 256 հազար բարելով։

Ոչ ՕՊԵԿ երկրներից, որոնք նույնպես մասնակցում են համաձայնագրին, Ղազախստանը կրկին զգալիորեն գերազանցել է իր պլանը (օրական 440 հազար բարելով), սակայն այն պատճառով, որ Ադրբեջանը, Մեքսիկան և Սուդանը չեն հասնում իրենց քվոտաներին, ոչ ՕՊԵԿ երկրների ընդհանուր արդյունահանումը պլանից պակաս է եղել օրական 31 հազար բարելով, թեև հունիսի համեմատ աճել է օրական 70 հազար բարելով և կազմել 14.4 մլն բարել օրական։

Ներկայում ՕՊԵԿ+ երկրների քվոտաները անփոփոխ են, սակայն փոխվում են միայն այն ութ «կամավորների» արդյունահանման ծավալները, որոնք 2023 թվականից լրացուցիչ կրճատել էին նավթի արդյունահանումն օրական 2.2 մլն բարելով և ապրիլից աստիճանաբար հրաժարվում են այդ սահմանափակումներից: Հուլիսին արտադրության ծավալները հունիսի համեմատ ավելացել են օրական 411 հազար բարելով, սակայն պահպանվել են նաև պարտադիր փոխհատուցման ծավալները։

Ապրիլի դրությամբ, նախկինում չկրճատած երկրները պետք է լրացուցիչ նվազեցնեն արդյունահանումը օրական 4.6 մլն բարելով․ Իրաքը՝ 2 մլն բարելով, Ղազախստանը՝ 1.3 մլն բարելով, Ռուսաստանը՝ 0.7 մլն բարելով։ Ռուսաստանը խոստացել է փոխհատուցել ծավալները մինչև հոկտեմբեր, Իրաքը և Ղազախստանը՝ մինչև 2026-ի հուլիս։ Այդուհանդերձ, մինչև օգոստոսի 18-ը խախտողները պետք է ներկայացնեն փոխհատուցման նոր գրաֆիկ։

Գարնանը Ղազախստանը հայտարարել էր, որ չի կրճատի նավթի արդյունահանումը, որը ավելացվել էր տարեսկզբին՝ Թենգիզի հանքավայրում նոր հզորությունների գործարկման արդյունքում։ Երկիրը փետրվարից արդյունահանում է մոտ 300-400 հազար բարելով ավելի, քան սահմանված ծավալներն են։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59