Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Իրանն առաջատար կլինի Մերձավոր Արևելքում ավանդական նավթավերամշակման գործարանների հզորությունների աճով մինչև 2030 թվականը
13/08/2025 14:10
Կիսվել

Իրանն առաջատար կլինի Մերձավոր Արևելքում ավանդական նավթավերամշակման գործարանների հզորությունների աճով մինչև 2030 թվականը

Աճող ներքին պահանջարկը և հսկայական նավթային պաշարները Մերձավոր Արևելքում կհանգեցնեն նավթավերամշակման հզորությունների զգալի աճի: Այս մասին գրում է Offshore Technology ոլորտային պարբերականը՝ հղում անելով GlobalData Energy-ի հետազոտությանը։

«Ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքը կդառնա հիմնական տարածաշրջանն աշխարհում՝ ավանդական նավթավերամշակման գործարանների հզորությունների ավելացման տեսանկյունից․ մինչև 2030 թվականը տարածաշրջանին կհատկացվի ընդհանուր աճի ավելի քան մեկ քառորդը։ Այս աճը պայմանավորված է լայնամասշտաբ նախագծերով, հատկապես Իրանում և Իրաքում։ Երկու երկրներն օգտագործում են իրենց հսկայական նավթային պաշարները՝ նավթավերամշակման ենթակառուցվածքներն ընդլայնելու, աճող ներքին պահանջարկը բավարարելու, նավթամթերքի ներմուծումը նվազեցնելու և արտահանման հնարավորությունները ամրապնդելու համար», – նշում են փորձագետները։

Նրանց գնահատմամբ՝ Իրանը կլինի առաջատարն ըստ նավթավերամշակման նոր հզորությունների շահագործման ծավալների՝ ստանձնելով ընդհանուր աճի 40%-ը։ Երկիրը նախատեսում է շահագործման հանձնել ընդհանուր առմամբ 15 նոր կամ ընդլայնված ծրագիր։ Դրանցից ամենախոշորը Jask II-ն է՝ օրական 6000 բարել հզորությամբ։ Նախագիծը ներկայում գտնվում է նախագծման փուլում, իսկ գործարկումը նախատեսվում է 2028-ին։

Իրաքում նավթավերամշակման հզորությունների աճը կանխատեսվում է օրական 1.9 մլն բարելի չափով։ Նոր նախագծերը երկրում շահագործման տեմպերով կազմում են ընդհանուր ակնկալվող ծավալի 65%-ը մինչև 2030 թվականը, որոնց մոտ 28%-ը գտնվում է շինարարության փուլում։ Ամենակարևորներից մեկը Basra II-ն է, որը նախատեսում է արտադրության ավելացում օրական 300 բարելով 2027 թվականին։

Օմանը զբաղեցնում է երրորդ տեղը նավթավերամշակման հզորությունների աճի տեմպերով՝ մինչև 2030 թվականը օրական 695 հազար բարել։

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44