
Դոնալդ Թրամփը նվազեցրել է Հնդկաստանի ներդրումային գրավչությունը
Ասիական արժեթղթերի շուկայում գործող ֆոնդերի կառավարիչները Հնդկաստանն անվանել են ամենաքիչ նախընտրելի տարբերակը, թեև երեք ամիս առաջ պատկերը լրիվ հակառակն էր։ Այս մասին է վկայում Bank of America-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք մեջբերել է Bloomberg-ը։
Ենթադրվում է, որ այս փոփոխության պատճառն ԱՄՆ-ի և Հնդկաստանի հարաբերությունների վատթարացումն է՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության հետևանքով։ Ներդրողների ամենաբարձր գնահատականները ստացել են Ճապոնիան և Չինաստանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։ Այսպիսի տրամադրությունների փոփոխությունը դարձել է ևս մեկ ապացույց այն մտահոգությունների, որոնք աճում են Վաշինգտոնի՝ հնդկական ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու որոշման պատճառով՝ որպես պատիժ Նյու Դելիի՝ ռուսական նավթի գնումները դադարեցնելուց հրաժարվելու համար։
Միաժամանակ, հակաամերիկյան տրամադրությունների աճը Հնդկաստանում սկսել է սպառնալ ամերիկյան տրանսազգային ընկերությունների եկամուտներին։ Այս BRICS երկրի ներսում ավելի ու ավելի բարձր են հնչում McDonald’s, Coca-Cola, Amazon, Apple և այլ ապրանքների բոյկոտի կոչերը՝ ի նշան բողոքի ԱՄՆ իշխանությունների սահմանած մաքսատուրքերի դեմ։