ՔԱՂԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՔԱՂԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Սպասվում է, որ նշված օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Այս մասին հայտնում են կառավարության Մամուլի ծառայությունից: