Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ապահովագրության թվային ապագան. ինչպես է թվայնացումը փոխում շուկան և հաճախորդներին
14/08/2025 11:27
Կիսվել

Ապահովագրության թվային ապագան. ինչպես է թվայնացումը փոխում շուկան և հաճախորդներին

Ապահովագրական շուկան խորը տրանսֆորմացիա է ապրում. թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն հաճախորդների հետ հաղորդակցման ուղիները, այլև ապահովագրական ծառայությունների բուն էությունը: Անհատական սակագներ, դիմումների արագ ու հարմար մշակում՝ այս ամենը նոր իրականություն է ապահովագրական ոլորտի համար: Ինչպես է զարգանում ոլորտը և թվայնացման ինչ փուլում է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը, պատմում է ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը։

–  Թվայնացման ո՞ր հիմնական միտումներն են այսօր ձևավորում ապահովագրական շուկան:

Առհասարակ այսօր առավել արդիական է դարձել անցումը դեպի ամբողջությամբ հեռավար սպասարկման, արհեստական բանականության կիրառումը, տվյալների վերլուծությունը։ Ապահովագրության մեջ հիմնական միտումը UBI սկզբունքներով ոլորտի զարգացումն է։ Հաճախորդներն ակնկալում են պարզ և օպերատիվ լուծումներ, իսկ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մեզ ապահովագրական գործընթացները դարձնել ավելի հարմար և թափանցիկ։

– Իսկ ի՞նչ է նշանակում UBI տեխնոլոգիան և ինչպե՞ս է այն աշխատում։

UBI (Usage-based Insurance) հիմնվում է բացառապես հաճախորդի վարքագծի վրա, երբ խոսում ենք օրինակ ապահովագրական ծառայության գնագոյացման մասին։ Սա բավականին արդար մոտեցում է և թույլ է տալիս հաճախորդին առաջարկել անհատական սակագներ։ Օրինակ, այս տեխնոլոգիան հատկապես արդյունավետ է ավտոապահովագրության ոլորտում․ իհարկե ազնիվ մոտեցում է, երբ կարգապահ վարորդն ավելի քիչ է վճարում ապահովագրության համար։ Այս կերպ մենք ոչ միայն բարելավում ենք հաճախորդների փորձը, այլև իրականացնում ենք սոցիալական նշանակության գործունեություն՝ նպաստելով անվտանգ և կարգապահ երթևեկության մշակույթի զարգացմանը։

– Ինչպե՞ս է փոխվել հաճախորդների վարքագիծը թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ:

Հաճախորդները գնահատում են արագությունն ու գործընթացների հասկանալի և պարզ լինելու հանգամանքը։ Մենք տեսնում ենք, որ առցանց ծառայությունների պահանջարկը օրեցօր ավելի է մեծանում։

– Ըստ Ձեզ, ո՞ր տեխնոլոգիաները մոտ ապագայում ակնհայտորեն կփոխեն ապահովագրական շուկան։

Միանշանակ արհեստական բանականությունը՝ օգտագործվող ռիսկերի գնահատման գործընթացներում, հայտերի կարգավորման ավտոմատացում, IoT սաքավորումների կիրառություն՝ գույքի և առողջության մոնիթորինգի համար, ինչպես նաև բլոքչեյն տեխնոլոգիաները՝ ուղղված տվյալների անվտանգ պահպանմանը։

– Իսկ ի՞նչ է փոխում թվայնացումը ընկերության ներսում։

Փոխվում է աշխատանքի նկատմամբ մոտեցումը և աշխատակիցների մտածելակերպը։ Մենք սովորեցնում ենք թիմերին աշխատել նոր համակարգերի հետ, վերլուծել մեծ քանակությամբ տվյալներ, ավելի արագ արձագանքել հաճախորդների հարցումներին: Թվայնացումը պահանջում է ճկունություն և շարունակական բարելավման պատրաստակամություն:

– Ի՞նչ ծրագրեր ունի «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը թվայնացման ոլորտում առաջիկա տարիների համար:

Մենք նախատեսում ենք ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը, կատարելագործել մեր ReGo Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները, առաջարկել անհատականացված ապահովագրական փաթեթներ և մաքսիմալ արագացնել հատուցման գործընթացները՝ սկսած օնլյան դիմում ներկայացնելու փուլից մինչև հատուցման ենթակա գումարի ստացում՝ առանց ավելորդ թղթաբանության և զանգերի։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04