Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հուլիսին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 0.57%, իսկ տարեկան ցուցանիշը նվազել է մինչև 8.79%
14/08/2025 12:50
Կիսվել

Հուլիսին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 0.57%, իսկ տարեկան ցուցանիշը նվազել է մինչև 8.79%

2025 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 0.57% ՝ հունիսին արձանագրված 0.20%-ից:

2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՌԴ-ում սպառողական գներն աճել են 4.36%-ով։

Ռոսստատի հուլիսյան տվյալները զգալիորեն ցածր էին շուկայի սպասումներից․ «Ինտերֆաքս»-ի կողմից հարցված տնտեսագետների կոնսենսուս-կանխատեսումը հուլիսի գնաճը գնահատել էր 0.76%։

Տարեկան գնաճը 2025-ի հուլիսին դանդաղել է մինչև 8.79%՝ հունիսի վերջի 9,40%-ից:

Սպառողական գների հիմնական ինդեքսը, որը բացառել է որոշ ապրանքների գների փոփոխությունները, պայմանավորված վարչական և սեզոնային գործոններով, 2025-ի հուլիսին կազմել է 100.25%, իսկ տարեկան արտահայտությամբ՝ 108.53:

Սննդամթերքի գները հուլիսին նվազել են 0.64%-ով (տարեկան համեմատությամբ՝ աճել են 10.79%-ով)։ Մասնավորապես՝ մրգերն ու բանջարեղենը հուլիսին էժանացել են 7.12%-ով (տարեկան համեմատությամբ՝ թանկացել են 7.28%-ով)։

Ոչ պարենային ապրանքների գներn անցած ամիս աճել են 0.19%-ով (տարեկան համեմատությամբ՝ բարձրացել են 4.07%-ով)։

Ծառայությունների գները հուլիսին միջինում աճել են 2.69%-ով (տարեկան համեմատությամբ՝ 11.85%-ով)։

Բենզինի գները հուլիսին աճել են 1.37%-ով, իսկ տարեկան համեմատությամբ՝ 10.37%-ով։

Նոր թեթև ավտոմեքենաները (ոչ ռուսական արտադրության) հուլիսին էժանացել են 1.8%-ով։

Կոմունալ ծառայությունների սակագների աճը հուլիսին կազմել է 13.2%:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52