Տնտեսական

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 450.50+1.00
OIL:  BRENT - 66.20-1.82 WTI - 62.52-0.93
COMEX:  GOLD - 3889.80-0.10 SILVER - 47.32+0.13
COMEX:  PLATINUM - 1609.90-1.75
LME:  ALUMINIUM - 2680.50+1.61 COPPER - 10268.50+2.95
LME:  NICKEL - 15235.00-0.78 TIN - 35410.00+3.23
LME:  LEAD - 1988.50-0.67 ZINC - 2960.00+2.48
FOREX:  USD/JPY - 147.94-0.39 EUR/GBP - 1.1741+0.16
FOREX:  EUR/USD - 1.1741+0.16 GBP/USD - 1.3443+0.09
STOCKS RUS:  RTSI - 1023.75+0.33
STOCKS US: DOW JONES - 46397.89+0.18 NASDAQ - 22660.01+0.30
STOCKS US: S&P 500 - 6688.46+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 44550.85-0.85 TOPIX - 3094.74-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26855.56+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9350.43+0.54 CAC40 - 7895.94+0.19
STOCKS EUR:  DAX - 23880.72+0.57
01/10/2025  CBA:  USD - 382.74+0.22 GBP - 515.63+1.6
01/10/2025  CBA:  EURO - 448.8-0.58
01/10/2025  CBA:  GOLD - 47072+8 SILVER - 568.2-9.21
Ռուսաստանի արտաքին առևտրի դրական մնացորդը հունիսին նվազել է մինչև 9.3 մլրդ դոլար
15/08/2025 12:06
Կիսվել

Ռուսաստանի արտաքին առևտրի դրական մնացորդը հունիսին նվազել է մինչև 9.3 մլրդ դոլար

ՌԴ արտաքին առևտրի դրական մնացորդը 2025 թվականի հունիսին, նախնական տվյալներով, նվազել է 2.5 մլրդ դոլարով՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Ռուսաստանի Կենտրոնական բանկից հաղորդում են, որ այն կազմել է 9.3 մլրդ դոլար։

2025 թվականի մայիսի ճշգրտված տվյալների համեմատ՝ ապրանքների արտաքին առևտրի դրական մնացորդն աճել է 0.6 մլրդ դոլարով՝ հասնելով 9.3 մլրդ դոլարի, ինչին նպաստել է ապրանքների ներմուծման զգալի կրճատումը՝ համեմատած արտահանման հետ։

Ծառայությունների հաշվեկշռի դեֆիցիտը հունիսին ընդլայնվել է մինչև 4.8 մլրդ դոլար, ինչը 0.3 մլրդ դոլարով գերազանցում է մայիսի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ռուսաստանցիների ծախսերի սեզոնային աճի պատճառով։ 2025 թվականի հունիսին ընթացիկ հաշվի դրական մնացորդը կազմել է 0.7 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 2.8 մլրդ դոլարի փոխարեն։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ նվազումը պայմանավորված է ծառայությունների հաշվեկշռի և առաջնային ու երկրորդային եկամուտների հաշվեկշռի բացասական ներդրման աճով։

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին ապրանքների արտաքին առևտրի դրական մնացորդը նվազել է մինչև 57.3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70.9 մլրդ դոլարի փոխարեն՝ արտահանման կրճատման և ներմուծման կայուն ծավալների պահպանման պատճառով։ Նույն ժամանակահատվածում ընթացիկ հաշվի դրական մնացորդը նվազել է մինչև 25 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 42.1 մլրդ դոլարի փոխարեն, ինչը պայմանավորված է առևտրային հաշվեկշռի թուլացմամբ և ծառայությունների հաշվեկշռի դեֆիցիտի ընդլայնմամբ։

01/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.74
+0.22
Եվրո (EUR)
448.8
-0.58
Ռուբլի (RUR)
4.6795
+0.0395
Լարի (GEL)
140.69
+0.12
47072
+8
Արծաթ
568.2
-9.21