Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԱՄՆ իշխանությունները կարող են Intel-ի բաժնեմաս գնել
15/08/2025 12:19
Կիսվել

ԱՄՆ իշխանությունները կարող են Intel-ի բաժնեմաս գնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում՝ խնդիրներ ունեցող Intel Corp. ընկերության բաժնեմաս գնելու վերաբերյալ: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հնարավոր գործարքի չափը չի բացահայտվում։ Աղբյուրների խոսքով՝ պլանները կարող են փոխվել, և գործարքը կարող է չկայանալ։

Նրանց տվյալներով՝ պետական մասնակցությունը կարող է օգնել Intel-ին Օհայո նահանգում արտադրական հաբ ստեղծելու հարցում։ Նախկինում ընկերությունը խոստացել էր, որ այն կդառնա աշխարհում ամենամեծ միկրոսխեմաների արտադրական հարթակը, սակայն շինարարության մեկնարկը բազմիցս հետաձգվել է։

Intel-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրերը, բայց հաստատել են Թրամփի ջանքերը՝ ուղղված ԱՄՆ տեխնոլոգիական և արտադրական առաջնորդության ամրապնդմանը։

IDram

Շաբաթվա սկզբին Թրամփը հանդիպել է Intel-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ: Մինչ այդ նախագահը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Intel-ի ղեկավարը պետք է անմիջապես լքի իր պաշտոնը՝ «լուրջ շահերի բախման» պատճառով, որն առաջացել է չինական ընկերություններում նրա ներդրումների հետևանքով, մինչդեռ հանդիպումը նրա հետ Թրամփը համարել է շատ հետաքրքիր:

Bloomberg-ի գնահատմամբ՝ եթե գործարքը կայանա, դա կլինի Սպիտակ տան ուղղակի միջամտության հերթական օրինակն առանցքային ճյուղերում։ Ավելի վաղ կառավարությունը պայմանագիր էր կնքել՝ Չինաստանում վաճառվող որոշ չիպերից ստացված եկամուտների 15%-ը ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ստացել էր «ոսկե բաժնեմաս» United States Steel Corp. ընկերությունում՝ այն ճապոնական Nippon Steel-ին վաճառելու շրջանակում։

«Վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ կառավարությունը սկսել է շատ ավելի ակտիվ դեր խաղալ տնտեսության մեջ, որ սա է ԱՄՆ արդյունաբերական քաղաքականության ընթացիկ ուղղությունը առանցքային ոլորտներում», – նշել է Center for a New American Security վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջեֆրի Հերցը։

Intel-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքում աճել են 7.4%-ով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան տարվա սկզբից աճել է 19%-ով՝ հասնելով 97.3 մլրդ դոլարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98