Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինեմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու և իրացնելու ուղղությամբ
15/08/2025 17:43
Կիսվել

Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինեմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու և իրացնելու ուղղությամբ

Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով։ Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին։ Ընկերությունն այս տարի աջակցել է երկու կարևոր կինոնախագծերի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաև «Kinodaran»-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։

«Այս նախագծերից յուրաքանչյուրն կարևոր նշանակություն ունի և յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման և նոր ֆիլմերի ներկայացման կարևոր հարթակ, որը Հայաստանը դարձնում է միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման կարևոր վայր։

Ինչ վերաբերում է «Kinodaran»-ին, Viva-ի աջակցությունն այս նախագծին նախ և առաջ պայմանավորված է հայկական կինոբովանդակության տարածման, Հայաստանի և արտերկրի շուկաներում հայկական բովանդակության առաջխաղացման անհրաժեշտության գիտակցումով։ Ապահովելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ Viva-ի նպատակն է նպաստել հայկական կինոարտադրանքի մոնետիզացմանը նաև երկրի սահմաններից դուրս։ Հուսով ենք՝ Կաննի կինոփառատոնին «Kinodaran»-ի մասնակցությունը կբարձրացնի հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը և կօգնի իր արժանի տեղը գտնել կինոյի համաշխարհային քարտեզի վրա։ Մեր ընկերությունը հպարտ է մաս կազմել այս նախաձեռնություններին», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն  «Ոսկե ծիրանի»  գլխավոր գործընկերությունը ստանձնում է արդեն 14-րդ անգամ, իսկ «Kinodaran»-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկային մասնակցում էր առաջին անգամ։

Կաննի կինոփառատոնի կինոշուկային ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միջազգային ավելի քան 70 ընկերությունների ու ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են «Kinodaran»-ի սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալներն արտահանելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ «Kinodaran»-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից կարող են օգտվել առանց բաժանորդագրության վճարի և առանց ինտերնետ փաթեթի մեգաբայթները սպառելու:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69