Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ
26/07/2013 11:44
Կիսվել

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կարեն Կարապետյանին  «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:  Կարեն Կարապետյանը ստանձնել է իր  պաշտոնեական պարտականությունները 2013թ.-ի հուլիսի 22-ին: Այս պաշտոնում նա փոխարինել է Կարեն Շախնազարյանին, ով գլխավորում էր «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրինությունը վերջին վեց տարիների ընթացքում:

«ԱրմենՏել»-ից տեղեկացնում են, որ 2007թ.-ի ապրիլից մինչև 2011թ.-ի սեպտեմբերը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «ԱրմենՏել» ընկերության Ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը: Այնուհետև, նա շարունակել է իր աշխատանքային գործունեությունն Ուզբեկստանի Unitel ընկերությունում (ապրանքանիշը Beeline), որտեղ վերջին 2 տարվա ընթացքում զբաղեցրել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը: Ուզբեկստանում Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց թվում են ընկերության ռազմավարական ծրագրերի ձևավորումը և «ՎիմպելԿոմ» ընկերությունների ողջ խմբի համար մի շարք նախաձեռնությունների  մեկնարկը:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. «Ողջունում եմ Կարենին նոր պաշտոնում և մաղթում նրան և ողջ ֆինանսական տնօրինության թիմին բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Կարենը վերադառնում է «ԱրմենՏել» ընկերություն նոր փորձով և գիտելիքներով, և ես ուրախ եմ, որ մեր ընկերության ֆինանսական գործառույթը կգլխավորի փորձառու ղեկավար, ով լավ ծանոթ է հայաստանյան շուկային և բիզնեսին»:

Կարեն Կարապետյանը բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաև ուսում է ստացել Տաֆտսի Համալսարանի Ֆլետչերի դպրոցում տնտեսագիտության և ֆինանսների հատուկ ծրագրերով և Վիենայի Միացյալ Ինստիտուտում: Նախքան «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ գալը Կարեն Կարապետյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որպես ներքին աուդիտոր:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54